Հայերեն   English   Русский  

​Սելենա Գոմեսի մայրիկին հոսպիտալացրել են՝ Ջասթին Բիբերի պատճառով


  
դիտումներ: 1395

Դստեր և երգիչ Ջասթին Բիբերի միանալու լուրը Սելենա Գոմեսի մայրիկին հիվանդանոց է հասցրել: Այս մասին գրում է TMZ-ը:

Կայքի աղբյուրները նշում են, որ երգչուհի Սելենա Գոմեսի մայրը՝ Մենդի Թիֆին, դստեր հետ լուրջ զրույց է ունեցել Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների մասին և հասկացել, որ նրանց հարաբերությունները ավելի լուրջ և երկարատև բնույթ ունեն, քան ինքը պակերացնում էր:

Հայտնի է, որ Ջասթինը այնքան էլ սիրված չէ Սելենայի ընտանիքում: Նրանք խոստացել են երբեք չներել երգիչին տարիներ առաջ իրենց դստեր հետ վատ վարվելու համար:

Կայքը նշում է, որ Սելենայի մայրը ապաքինվել է և նույն օրը դուրս գրվել հիվանդանոցից:

Ջասթին Բիբերն ու Սելենան սկսել են հանդիպել 2010 թվականին, երբ երգչուհին 18 տարեկան էր, երգիչը՝ 16: 3 տարի անց նրանք բաժանվեցին, բայց նրանց միանալու մասին լուրերը անընդհատ հայտնվում էին համացանցում:

Վերջերս էլ հայտնի դարձավ, որ հայտնի զույգը տարիներ անց կրկին միասին է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: