Հայերեն   English   Русский  

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան որոշեց «Մրցաշրջան – 2017 - ի » լավագույն տասնյակը


  
դիտումներ: 768

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2017 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները :

Հարցմանը մասնակցել են 21 մարզական լրագրողներ : Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին :

Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը :

1 .ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ / հ ըմբշամարտ / 200 միավոր /

2 .ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ,աշխարհի չեմպիոն / 188 /

3 .ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ շախմատ, աշխարհի գավաթակիր,որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ:Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի / 168 /

4 .ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ծանրամարտ,Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն,Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն / 145 /

5 . ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ բռնցքամարտ,Եվրոպայի չեմպիոն ,աշխարհի բրոնզե մեդալակիր / 108 /

6 . ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆ ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն,Եվրոպայի արծաթե մեդալակիր,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն / 99 /

7. ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն / 90 /

8. ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ դահուկային սպորտ,համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր:ՀՀ դահուկային սպորտի պատմությունում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում / 61 /

9. ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ սպորտային մարմնամարզություն,օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող / 44 /

10.ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ծանրամարտ,համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն,Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն / 42 /

Հարցաթերթիկներում նշվել են նաև հեծանվորդ Էդգար Ստեփանյանի,սամբիստ Գրիգոր Մխիթարյանի,ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանի և հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանի անունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: