Հայերեն   English   Русский  

ՄԻՊ-ի շնորհիվ քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


  
դիտումներ: 14098

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով փաստաբանը տեղեկացրել է, որ նախաքննության մարմինը մերժել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և կարճել քրեական գործով վարույթն այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի համաձայնությունը չի վավերացվել նոտարական կարգով:

Փաստաբանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ իր պաշտպանյալն առաջին խմբի հաշմանդամ է, բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և երկար տարիներ գտնվել է հետախուզման մեջ, ներկայումս չունի վավերական անձնագիր, որի պատճառով օբյեկտիվորեն անհնարին է դարձել վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել նոտարական կարգով վավերացված համաձայնություն:

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում, Հայաստանի գլխավոր դատախազության հետ համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: