Հայերեն   English   Русский  

ԻՊ-ի ահաբեկիչները 3000 դոլարի դիմաց Թուրքիայի տարածքով անցնում են Եվրոպա


  
դիտումներ: 981

ԻՊ-ի ահաբեկիչները 3000 դոլարի դիմաց Թուրքիայի տարածքով անցնում են Եվրոպա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Թուրքիայի տարածքով գումարի դիմաց անցնում են Եվրոպա:

Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը վկայակոչելով Էրմենիհաբերը գրում է՝ Թուրքիայի տարածքով ահաբեկիչների անօրինական անցումն ապահովելու համար վերջիններից պահանջվող գումարի չափն այժմ հասել է 3000 դոլարի:

Նշվում է, որ նախկինում այդ «ծառայությունները» թուրք մաքսանենգները մատուցում էին 1000 դոլարով, սակայն «սակագները» բարձրացել են այն բանից հետո, երբ սիրիական Ռաքքա և Դեր Զոր քաղաքները ԻՊ-ի ահաբեկիչներրից մաքրելուց հետո վերջինները սեղմվեցին Մայադին շրջանում: Ահաբեկչական կառույցի փաստացի կազմալուծումից հետո Եվրոպայից ԻՊ-ի շարքերը համալրած շատ ահաբեկիչներ ձգտում են վերադառնալ իրենց երկրներ:

Ըստ թուրքական աղբյուրի՝ ահաբեկիչները սկզբում ուղարկում են իրենց կանանց, որոնց անցման գինն ի տարբերություն տղամարդ ահաբեկիչների, տատանվում է 1000 դոլարի շրջանում, ապա իրենք են լքում կառույցի շարքերը:

Նշվում է, որ Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով Եվրոպա են անցնում նաև Սիրիայի քրդական ուժերի (Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG) զինյալներ, որոնց անցումը արժի 1000 դոլար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: