Հայերեն   English   Русский  

Երևանի հ. 91 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 230 սաների առջև


  
դիտումներ: 11047

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Երևանի հ. 91 մանկապարտեզի վերաբացմանը:

Ի դեպ, մանկապարտեզն այսուհետ կկրի «Փոքրիկ երկիր» անվանումը:

Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող և կառուցման օրից երբևէ չհիմնանորոգված նախակրթարանում շուրջ 230 սաների համար ստեղծվել են նոր ու առավել հարմարավետ պայմաններ:

Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:

Նախակրթարանի ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներն իրականացվել են յուրօրինակ լուծումներով՝ երեխաների համար ստեղծելով հեքիաթային ու նոր աշխարհ: Մանկապարտեզի բակը ևս բարեկարգվել է, տեղադրվել են մանկական խաղեր, զրուցարան-տաղավարններ: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով կահավորվել են խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու մյուս սենյակները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ:

«Յուրաքանչյուր մանկապարտեզ իր յուրահատուկ մոտեցումն ունի երեխաների կրթության, դաստիարակության հարցում, սակայն մեզ համար կարևոր են նաև այն պայմանները, որոնք ստեղծվում են երեխաների և աշխատակազմերի համար: Այս տարի սա արդեն 2-րդ մանկապարտեզն է, որը ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ հանձնում ենք մեր փոքրիկ համաքաղաքացներին՝ հնարավորություն տալով նրանց հաճախելու օրինակելի մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանն իր հերթին առաջիկա հինգ տարիներին շարունակելու է մանկապարտեզների նորոգման ծրագիրը, որպեսզի մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ունենան նմանատիպ պայմաններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: