Հայերեն   English   Русский  

​Վերջին բնակարանամուտը Գյումրիում


  
դիտումներ: 628

Գյումրիում հանձնվել է 2017-ի վերջին բնակարանը: ՙԳյումրին առանց տնակների՚ հիմնադրամը իր ծրագրերի շրջանակներում կարողացավ հերթական բնակարանը նվիրաբերել տնակում ապրող ընտանիքի: Այս անգամ բախտը ժպտաց Ալեքյաններին, Արսինե Ալեքյանն իր երեք երեխաների հետ հրաժեշտ տվեց տնակային ծանր պայմաններին ու տեղափոխվեց նոր բնակարան:

Բնակարանը ձեռք է բերվել մի քանի բարեգորածական համերգներից գոյացած հասույթով ու հիմնադրամին կատարված Գյումրու քաղաքապետարանի նվիրատվություններով:

ՙՏնակում մեր պայմանները շատ վատ էր, կոմունալ հարմարություններ չունեինք, ամեն ինչը խնդիր էր: Մենք էլ, բնականաբար, ոչ մի լավ բանի հույս չունեինք, բայց բանից պարզվեց, որ ոչ, լավ բաներ կան, հրաշքներ կատարվում են՚, - ասում է Արսինե Ալեքյանը:

Այդ հրաշքներից մեկն էլ նրանց բնակարան ունենալու հանգամանքն է, որն ամանորյա անակնկալ եղավ ընտանիքի համար:

Քանդվեց նաև նրանց տնակը, այլևս այնտեղ հետդարձի որևէ ճանապարհ չթողնելու համար: Հիմնադրամը բնակարանները հատկացնում է սոցիալական հիմքով՝ այսինքն, բնակիչն այն չի կարող վաճառել:

Սրանով ՙԳյումրին առանց տնակների՚ հիմնադրամն ավարտում է 2017 թվականի ծրագրերը, հիմա արդեն աշխատելու են 2018-ի նախագծերի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: