Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն ամուսնալուծության շեմին են հայտնվել


  
դիտումներ: 1275

Աղբյուրները հայտնում են, որ հեռուստաաստղը պատրաստվում է լքել ամուսնուն

Քանի դեռ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են հունվարի սկզբին իրենց երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, լրատվամիջոցները հայտնում են, որ նրանց հարաբերություններում ճգնաժամ է առաջացել: Գրում է Elle.ru-ն:

Աղբյուրների կարծիքով՝ Քարդաշյանը սկսել է ավելի հաճախ մտածել ամուսնուն լքելու մասին և երրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո պատրաստվում է ամուսնալուծության համար դիմում ներկայացնել:

«Քիմի համար չափազանց դժվար է Քանյեի հետ, հատկապես այն բանից հետո, երբ նա 2016 թ. նոյեմբերին հոգեբուժարանում էր հայտնվել: Քանյեի տրամադրությունը կտրուկ փոխվում է, իսկ Քիմի համբերությունը չի հերիքում այդ ամենին դիմանալու համար», - հայտնել են աղբյուրները:

Բացի դրանից այժմ Քիմն ինքն է դաստիարակում Նորթին ու Սենթին և անհանգստանում է իրենց դեռևս չծնված երեխայի համար, իսկ Քանյեն սեփական մտքերով է զբաղված և չի աջակցում նրան:

Իհարկե, զույգերի երկրպագուները համոզված են, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ լրատվամիջոցները բազմիցս տեղեկացրել են նրանց մոտակա ամուսնալուծության մասին, իսկ զույգը հերքել է այդ ասեկոսեները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: