Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի իշխանությունները Եվրոպա տեղափոխված հայերի դեմ հարձակման են պատրաստվում. Փայլան


  
դիտումներ: 835

Թուրքիայի իշխանություններն ու հատուկ ծառայությունները արտասահման տեղափոխված հայերի, ալևիների, ինչպես նաև թուրքական ինտելիգենցիայի`

գրողների և լրագրողների դեմ հարձակման են պատրաստվում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ Գարո Փայլանը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Էվրենսել» կայքը, Փայլանը ընդգծել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Եվրոպայում բնակվող վերոնշյալ անձնաց նկատմամբ ինչ-որ գործողություն նախապատրաստվելու մասին տեղեկություն ստացել է վստահելի աղբյուրներից:

«Եվրոպական անվտանգության մարմիներն արդեն տեղեկացված են նման ծրագրերի մասին և անվտանգության պատասխան միջոցառումներ են ձեռնարկում»,- ասել է հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Նշենք, որ վերջինս ևս իշխող կուսակցության և ազգայնականների կողմից բազմից հարձակումներ է ենթարկվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: