Հայերեն   English   Русский  

Fodor`s -ը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս 2018-ին այցելել Հայաստան


  
դիտումներ: 845

Համաշխարհային տուրիզմի հայտնի Fodor`s տեղեկատվական կայքը 2018 թվականի 10 նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների թվում ներառել է նաև Հայաստանը:

Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը հղում անելով՝ Nouvelle d`Armenie-ին:

«Դա մի փոքրիկ, հյուրընկալ կովկասյան երկիր է, որ հարուստ մշակույթ ու պատմություն ունի»,-նշում է կայքը և կոչ անում զբոսաշրջիկներին՝ այցելել Հայաստան: «Հայաստանը էկոտուրիզմի համար երազանքի երկիր է, այստեղ արշավների միջոցով դուք կարող եք տեսնել երկրի զարմանահրաշ բնությունը… Երևանը 3000 տարեկան է, բայց այն քայլում է աշխարհին համընթաց՝ իր բազմաթիվ նոր գինետներով, խանութներով, ռեստորաններով, որ բացվում են ամեն օր»,- նշված է կայքում:

Fodor`s-ի փորձագետները խորհուրդ են տալիս Հայաստան այցելել գարնանը կամ աշնանը, երբ կազմակերպվում են փառատոններ՝ բաց երկնքի տակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: