Հայերեն   English   Русский  

​Դե թող փորձեն դեմ քվեարկել. Թրամփը սպառնում է դադարեցնել իրեն քննադատող ազգերին տրվող օգնությունը


  
դիտումներ: 1195

Անկախն արդեն հայտնել է, որ այսօր՝ հինգշաբթի օրը, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քվեարկության կդնի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի բանաձևը չեղյալ համարելու հարցը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել միլիարդավոր դոլարների հասնող օգնությունը այն ազգերին, որոնք կքննադատեն իր հակասական որոշումը ՝ կապված Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ:

Թրամփը հայտարարել է, որ կարող է խիստ պատժել այն երկրներին, որոնք դեմ կքվեարկեն ՄԱԿ-ում իր նախաձեռնությանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին զգուշացրել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հիշել այն երկրների անունները, որոնք կպաշտպանեն Վաշինգտոնին քննադատող բանաձևը:
The Associated Press-ի հաղորդմամբ՝ դեսպան Հելին նամակ է գրել ՄԱԿ-ի անդամ 193 երկրներին՝ զգուշացնելով հնարավոր հակահարվածի մասին: Հեյլին նշել է, որ Թրամփն անձամբ է զբաղվում դրանով:

«Բոլոր այն ազգերի համար, որ մեր փողերը վերցնում են, հետո քվեարկում են դեմ: Նրանք միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարներ են վերցնում և հետո մեզ դեմ քվեարկում: Մենք հետևում են այդ ձայներին: Դե թող դեմ քվեարկեն: Մենք շատ կտնտեսենք: Մեզ համար միևնույնն է»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդում ԱՄՆ վետո էր դրել մի բանաձևի վրա, որով Թրամփին պահանջում էին հրաժարվել իր որոշումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: