Հայերեն   English   Русский  

​Աղցան «Մաո Ցզե Դուն»


  
դիտումներ: 6026

Օրիգինալ ու համեղ աղցան է, որը կպատրաստեք բոլոր տոնական օրերին

Բաղադրությունը

500 գ խոզի միս,

4 ձու,

2 գլուխ սոխ,

4 գազար,

2-3 պճեղ սխտոր,

մայոնեզ,

աղ ու պղպեղ,

ձեթ տապակելու համար:

Պատրաստումը

Միսը ձողաձև կտրատել ու տապակել ձեթով մինչև պատրաստ լինելը: Ապա դասավորել ափսեի վրա: Հետո տապակել նախապես խոշորանցք քերիչով անցկացրած գազարը:

Սոխը կիսաշրջանաձև կտրատել ու տապակել: Ձուն հարել, լցնել տապակի մեջ, թողնել որ փրփրուն ձվածեղ ստացվի, ապա ձողաձև շերտերով կտրատել:

Հիմա՝ տապակած միսը, սոխը, գազարը, ձվածեղը, ճզմած սխտորը, աղն ու պղպեղը իրար վրա լցնել, համեմել մայոնեզով ու խառնել: Հովանալուց հետո մատուցել:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: