Հայերեն   English   Русский  

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ


  
դիտումներ: 1023

Մոսկվայում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների միջև առկա գործընկերային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և մեր երկու քաղաքների փոխգործակցությունն էլ խարսխված է հենց դրա վրա: Ես համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ2018-2021թթ.համագործակցության ծրագիրը լավ հիմք կհանդիսանա մեր փոխշահավետ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար, ինչի ուղղությամբ մենք վստահաբար հետևողական քայլեր կձեռնարկենք»,- ընդգծել էՍերգեյ Սոբյանինը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը և համոզմունք է հայտնել, որ Երևանիև Մոսկվայի գործադիր իշխանության մարմինների 2018-2021թթ.համագործակցության ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացմանը:

«Երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և, համոզված եմ պարոն քաղաքապետ, որ 2018-2021թթ. համագործակցության ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի մեր երկու քաղաքների համագործակցությանը: Մեզ համար այսօր կարևոր առաջնահերթություններ են տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության և խելացի տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որ այսօր տարբեր ոլորտների մեր պատասխանատուներն ու կառույցների ղեկավարները քննարկել և համապատսխան պայմանավորվածություններ են ձեռքբերել խորացնել երկուստեք փոխգործակցությունը: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը, մենք իսկապեսնոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով Սերգեյ Սոբյանինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի մայրաքաղաքի համար 2018 թվականը լինելու է հոբելյանական տարի, ինչը ըստ Երևանի քաղաքապետի, լավ առիթ է բարեկամներին հյուրընկալելու 2800-ամյա Երևանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: