Ամերիկացի սենատորն ադրբեջանցի լրագրողի գործով դիմել է Ադրբեջանի իշխանություններին
Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն ճնշում գործադրել լրագրողների և խոսքի ազատության վրա: Ես Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում հանել բոլոր մեղադրանքները լրագրող Աֆղան Մուխթարլըից»,- այս մասին սենատորը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
Լրագրողն Աֆղան Մուխթարլըն առևանգվել է մայիսի 29-ին Թբիլիսիում և Ադրբեջան տեղափոխվել, որտեղ նրա դեմ ներկայացվել են «ուժի կիրառմամբ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու», «սահմանն ապօրինի հատելու» և «մաքսանենգությամբ զբաղվելու» մեղադրանքներ: Լրագրողին սպառում է մինչև 5 տարվա ազատազրկում: Վերջինս հերքել է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ իր կալաքը քաղաքական պատվեր է: