Հայերեն   English   Русский  

Սելենա Գոմեսի Bad Liar-ը 2017 թվականի լավագույն երգ է ճանաչվել


  
դիտումներ: 2115

Billboard ամսագիրը հրապարակել է ընթացիկ տարվա լավագույն երգերի վարկանիշը, որը գլխավորել է Սելենա Գոմեսի Bad Liar հիթը: Գրում է Popcornnews.ru-ն:

2017թվականն իսկապես առանձնանում էր երգչուհու համար ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական կյանքի առումով:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է երգչուհի Cardi B-ի Bodak Yellow երգը:

Երրորդ հորիզոնականում հայտնվել է Քելվին Հարիսի և Ֆրենկ Օուշենի Slide հիթը: Իսկ ընթացիկ տարվա գրեթե ամենատարածված հիթը՝ Despacito-ն, քննադատների կարծիքով արժանացել է ընդամենը չորրորդ հորիզոնականին, ընդ որում՝ այն տարբերակը, որում ներգրավված է եղել նաև Ջասթին Բիբերը:

Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Հարիի Սթայլզի «Sign of the Times», Կենդրիկ Լամարի «HUMBLE» հիթերը և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: