Հայերեն   English   Русский  

Ջոլին Փիթի հետ ամուսնալուծությունից հետո կենտրոնացել է երեխաների կրթության հարցի վրա


  
դիտումներ: 7225

Չնայած կանոնավոր կերպով արևմտյան լրատվամիջոցներում հայտնվող այն տեղեկությանը, որ Անջելինա Ջոլին պատրաստվում է շուտով ամուսնանալ անհայտ միլիոնատիրոջ հետ, ըստ էության իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դերասանուհին որոշել է լիովին կենտրոնանալ սեփական երեխաների դաստիրակաության վրա: Գրում է Popcornnews.ru-ն:

Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ջոլին փորձում է լավ կրթություն տալ երեխաներին և այժմ հենց այդ ուղղությամբ է աշխատում:

Հարկ է նշել, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները երբևէ դպրոց չեն հաճախել, իսկ դա հասկանալի է, քանի որ նրանց շուրջ աժիոտաժը չափազանց ուժեղ կլիներ: Ուստի հենց այդ պատճառով զույգի 6 երեխաները տանն են կրթություն ստանում: Սակայն զույգի երեխաների կրթությանը խանգարող գլխավոր խնդիրներից մեկը նրանց հաճախակի ճամփորդություններն են, ինչի հետևանքով որևէ հստակ ուսուցչի կամ ռեժիմի նրանք չեն հասցնում համակերպվել: Իսկ այժմ, երբ Ջոլին Լոս Անջելեսում նոր առանձնատուն է գնել, որոշել է վերջնականապես կարգավորել երեխաների ուսման հետ կապված խնդիրները:

Աղբյուրի խոսքերով՝ նա ընտրել է լավագույն ուսուցիչների և անձամբ է վերահսկում ուսումնական գործընթացը: Երեխաների դասացուցակում ներառված են մաթեմատիկա, ընթերցանություն, երաժշտություն, օտար լեզուներ և նույնիսկ ինքնապաշտպանական դասընթացներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: