Հայերեն   English   Русский  

​Բեն Աֆլեքը շարունակում է բուժվել ալկոհոլի և թմրանյութերի կախվածությունից


  
դիտումներ: 4172

Հայտնի հոլիվուդյան դերասան Բեն Աֆլքեը շարունակում է ալկոհոլի և թմրանյութերի կախվածությունից բուժվել՝ տարբեր բժշկական կենտրոններ այցելելով: Գրում է Starslife.ru-ն:

12 տարվա ամուսնության ընթացքում այդ հարցում նրան աջակցել է նախկին կինը՝ Ջենիֆեր Գարները, իսկ այժմ արդեն այդ գործով զբաղված է Բենի ներկայիս ընկերուհին՝ Լինդսի Շուկուսը, որի հետ դերասանը շատ ժամանակ է անցկացնում:

«Բենի գլխավոր առաջնահերթությունները անսասան են: Նա կենտրոնացած է իր ընտանիքի և Լինդսիի վրա: Կախվածության դեմ պայքարել նա ստիպված կլինի ամբողջ կյանքի ընթացքում, այնպես որ, նա շարունակում է ջանքեր չխնայել այդ ուղղությամբ», -հայտնել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը:

Անցյալ շաբաթ հանգստյան օրերի ընթացքում Աֆլեքը Նյու Յորքում ներկա չի գտնվել Լինդսիի քրոջ հարսանիքին, այլ նախընտրել է երեխաների հետ Լոս Անջելեսում ժամանակ անցկացնել: Լոս Անջելեսում պապարացիները նրան մի շարք բժշկական կենտրոններում են նկատել, որտեղ դերասանի համար հատուկ վերականգնողական ծրագիր են մշակում: Ալկոհոլի կախվածության դեմ դերասանը սկսվել է 2001 թ. պայքարել, իսկ ընթացիկ տարում երկրորդ կուրսն անցել և ավարտել: Թերապիայի ավարտին նա լրագրողներին պատմել էր այդ հարցում առաջընթացի մասին: «Ես ուզում եմ ապրել լիարժեք կյանքով և լավագույն հայրը լինել, ինչպիսին կարող եմ լինել: Ես ուզում եմ, որ իմ երեխաները իմանան, որ օգնության կարիք ունենալն ամոթ չէ», - ասել է Բենը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: