Հայերեն   English   Русский  

​Էմինեմի 22-ամյա դուստրը զարմացրել է սոցցանցերի օգտատերերին


  
դիտումներ: 5095

Դեկտեմբերի 25-ին լրացել է աշխարհի ամենահայտնի ռեփերներից մեկի՝ Էմինեմի դստեր՝ Հեյլի Ջեյդ Սքոթի 22 ամյակը:

Հեյլի Ջեյդ Սքոթ

Այդ առիթով երգչի դուստրը ինստագրամում տեղադրել է իր լուսանկարը՝ շնորհավորելով ինքն իր տարեդարձը, ինչից հետո նրա լուսանկարները դարձան սոցցանցերում լայն քննարկումների առարկա: Օգտատերերը նշում են, որ Էմինեմի դուստրը մեծացել է և վերածվել իսկակական գեղեցկուհու: Դատելով սոցցանցերի լուսանկարներից՝ Էմինեմի դուստրը վարում է առողջ և երջանիկ կյանք:

Նա սովորում է Միչիգան նահանգի համալսարանում, զբաղվում վոլեյբոլով, ճամփորդում: Էմինեմի դուստրը շնորհակալություն է հայտնել իր ծնողներին՝ իր վրա ունեցած լավ ազդեցության համար:

Էմինեմն ու աղջկա մայրը՝ Հեյլի Քիմ Սքոթն ամուսնացել են 1999 թվականին: 2 տարի անց նրանք սկանդալի կենտրոնում հայտնվեցին և ամուսնալուծվեցին:

45 ամյա ռեփերը խոստովանել է, որ ամուսնալուծությունից հետո տարբեր կանանց հետ է հանդիպել, սակայն առայժմ ամուսնանալու ցանկություն չունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: