Հայերեն   English   Русский  

Աբովյանցիների նման կիրթ հանդիսատես երազում եմ Երևանում տեսնել. Հակոբ Ղազանչյան


  
դիտումներ: 6003

«Մենք պետք է հիշենք, որ Հայաստանը միայն Երևանը չէ, և մարզերում էլ մշակութային արժեքներին առնչվելու նույն ցանկությունը կա»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նա առանձնացրեց Աբովյանի թատերական փառատոնը:

«Աբովյան քաղաքն ինձ համար հայտնություն էր, երբ մենք առաջին փառատոնն իրականացրինք: Ինչ-որ տեղ անհամարմար զգացի, որ ընդամենը 15-20 րոպեի ճանապարհ է, բայց այդքան անտեղյակ ենք այդ հանդիսատեսից: Հրաշալի քաղաք, հրաշալի հանդիսատես: բոլոր ներկայացումները անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում, մարդիկ մոտենում և շնորհակալություն էին հայտնում»,- ասաց նա:

Թատերական գործչի խոսքով՝ հանդիսատեսը բավական կիրթ էր, և նման թատերասերներ երբեմն երազում է Երևանում տեսնել:

Ղազանչյանի երաշխավորությամբ՝ Աբովյան քաղաքի թատերախմբի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Արմեն Սարգսյանը.«Նա աննախադեպ ֆանատիզմով լծվել է գործի: Շատ սուղ միջոցներով վերանորոգվել է Փոքր դահլիճը: Ընդ որում՝ դա արվեց թատերախմբի արտիստների միջոցներով: Այնտեղ արդեն ներկայացումներ են խաղում»:

Հակոբ Ղազանչյանը շատ ուրախ է, որ քաղաքն ունեցավ նման թատրոն, թատերախումբ և գեղարվեստական ղեկավար, որը գործելու է հենց Աբովյանի բազայի հիման վրա. «Կասկած չունեմ, որ այն շուտով կդառնա Հանրապետության ամենահետաքրքիր, լավագույն թատրոններից մեկը»,- ասաց ՀԹԳՄ նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: