Հայերեն   English   Русский  

Նախանցյալ տարի Ֆրանսիայում 3000 փառատոն փակվեց. Հակոբ Ղազանչյան


  
դիտումներ: 7143

Հայաստանյան թատրոններն ակտիվորեն մասնակցում են միջազգային փառատոնների:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ոչ բոլոր թատրոններին, սակայն մասնակցողները միշտ դրական արձագանքներ են ստանում արտերկրում:

«Ես դա շատ լավ տեսնում եմ, քանի որ շատ եմ աշխատում միջազգային թատերական գործիչների հետ:Հավատացեք՝ այս փոքր երկրից շատ մեծ արդյունքներ են լինում: Ցանկալի՞ էր, որ ավելին լիներ: Իհարկե, միշտ էլ ձգտելու են ավելիին: Սակայն մշակութային դաշտը ստեղծված է, միջազգային կապերը կան: Ինքս էլ այդ դաշտում մեծ աշխատանք եմ տարել: Երկու փառատոն հիմնադրվեցին իմ ղեկավարությամբ: «Արմմոնո»-ն, «Highfest»-ը, Մնջախաղի փառատոնը. Այս բոլորը բավականին լուրջ կամուրջներ են արտասահմանի հետ»:

ՀԹԳՄ նախագահի խոսքով՝ ինչպես արտերկրում անցկացվող փառատոններին ՀՀ-ի մասնակցություն կա, այնպես էլ հայաստանյան փառատոններին՝ արտերկրից: Պատանի հանդիստեսի թատրոնը, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը բավականին լուրջ մասնակցություն ունեն միջազգային փառատոններին:

«Ասել, թե հայկական թատրոններ քիչ են մասնակցում միջազգային փառատոնների, սխալ է: Սակայն կարծում եմ, որ պետք է ավելի ամրապնդեն արտասահման թատրոնների հետ կապ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր կապ հաստատելու առումով խնդիր չկա»:

Միաժամանակ Հակոբ Ղազանչյանը նկատեց, որ «ծանր» ներկայացումենրի դեպքում շատ դժվար է և մեծ ֆինանսների հետ է կապված դեկորացաիաները տեղափոխել այդլ երկիր: Նախկինում այ ծախսերը հոգում էին փառատոնների կազմակերպիչները, սակայն այսօր ֆինանսավորման հետ կապված խնդիր կա.« Համընդհանուր ֆինանսական ճգնաժամ է: Միայն Հայաստանում չէ այդ խնդիրը: Նախանցյալ տարի Ֆրանսիայում 3000 փառատոն փակվեց»,- նշեց Հ. Ղազանչյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ներկայացումների թեմատիկան հնացած է, պարոն Ղազանչյանը արձագանքեց. «Թեմատիկայի կրկնությունը հնություն չէ։ Ձեր հարցը ճիշտ չէ։ Ուրեմն «Համլետ» չբեմադրե՞նք։ Էդ ի՞նչ հարց եք տալիս։ Կամ ես «Ռևիզորը» բեմադրեցի վերջերս, չբեմադրեի՞։ Դասականը մնում է դասական, և դասական արժեքները կարելի է անընդհատ բեմադրել։ Դա թեմայի կրկնություն չէ։ Դասական գործը յուրաքանչյուր ժամանակաշրջանում բացվում է նոր ձևով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: