Լինգարդն ու Մխիթարյանն արագություն հաղորդեցին մեր խաղին. Մոուիրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այսպես է մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Բերնլիի» հետ խաղը (2:2):
«Այսօր պարտավոր էինք հաղթել: Գոհ եմ թիմի խաղից ու 0:2 հաշվի ժամանակ նրանց ճիշտ արձագանքից: Իմ ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրումով պայքարեցին, այդ պատճառով նրանց հասցեին ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Գովելի է թիմային ոգին ու երկրորդ կեսում ռիսկի դիմելու պատրաստակամությունը: Լինգարդն ու Մխիթարյանը փոխարինման մտնելով արագություն հաղորդեցին մեր խաղին: Մեկ միավորը դա պարտություն չէ, սակայն մեր ջանքերի դիմաց նվազագույն փոխատուցումն է: ՄՅՈւ-ից չեմպիոնություն եք պահանջում միայն նրա համար, որ այս ակումբը մեծ պատմություն ունի: Բայց չեմպիոն դառնալու համար պետք է մեծ թիմ լինել: Այս ընթացքում մեր կատարած ծախսերը բավական չեն: Այդ առումով դժվար է մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը պաշտպաններին ձեռք է բերում հարձակվողների գնով»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը: