Հայերեն   English   Русский  

​Ինչ նվերներ է գնել Քանյեն Քիմ Քարդաշյանին այս Ամանորին


  
դիտումներ: 4728

Ամանորյա նվերներ ստանալով՝ Քիմ Քարդաշյանն իր ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին կոչել է «աշխարհի լավագույն ամուսին»:

Դեկտեմբերի 25-ին Քրիս Ջեների Կալիֆոռնիայի տանը Քարդաշյանների բազմանդամ ընտանիքը տոնել է Սուրբ Ծնունդը:

Երեկույթից հետո Քիմ Քարդաշյանը որոշել է ցուցադրել այն ամենն, ինչ որպես նվեր ստացել է իր ամուսնուց: Ինստագրամյան էջում Քիմը տեղադրել է մի քանի տեսանյութ, որոնցում նա ցույց է տվել նվերների բազմաթիվ տուփերը:

Դրանցում չեն եղել դիզայներական կամ ադամանդե զարդեր, փոխարենը՝ 36-ամյա Քիմի հիացմունքն է հարուցել Միկի Մաուս խաղալիքը, Airpods անլար ականջակալները, adidas գուլպաները, Netfix և Amazon նվերային քարտերը:

Պարզվել է, որ Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին է նվիրել նաև մի քանի ընկերությունների ակցիաներ, ինչի մասին վկայում է Քիմբերլի անունով վկայականները:

Այդ «մանր-մունր» նվերների և քարտերի արժեքը գերազանցել է 200 հազար դոլարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: