Հայերեն   English   Русский  

ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը


  
դիտումներ: 9993

ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Չաիլյանը:

Սամվել Չաիլյանը ծնվել է 1955 թ. հոկտեմբերի 11-ին` Երևանում: 1979թ. ավարտել է Կիևի Քիմիկո-տեխնոլոգիական համալսարանի Շաքարային միացությունների ֆակուլտետը, 1983 – 1989թթ. եղել է ՀՍՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի հայցորդ:

1982թ-ից աշխատում է Կենսաքիմիայի ինստիտուտում` սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, ապա` ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ: 2013թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Ունի գիտական արդյունքի առևտրայնացման 2 արտոնագիր: 56 գիտական աշխատանքի համահեղինակ է:

Նա ՀՀ ԳԱԱ «Ազգային փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական խորhրդի և ՀՀ ԱՆ Արյունաբանության կենտրոնի գիտական խորհրդի անդամ է: Անդամակցում է “Federation of European Biochemical Society”, “International Brain Research Organization”, “American Society for Neurochemistry”, “International Society for Neurochemistry, “ Society for Neuroscience” միջազգային գիտական ընկերություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: