Հայերեն   English   Русский  

​Ինչպե՞ս դիմավորել 2018-ը․ Խորհուրդներ՝ ըստ հորոսկոպի նշանի


  
դիտումներ: 19038

Ստորև ներկայացնում ենք աստղագուշակների խորհուրդները հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար, որոնք կօգնեն ճիշտ և պատշաճ կերպով դիմավորել Դեղին շան տարին։

Խոյ

Էներգիայով լեցուն խոյերն ուրախությունների սիրահար են և բաց չեն թողնի աղմկոտ երեկույթի մասնակցելու հնարավորությունը։ Շունը, սակայն, սիրում է ժամանակն անցկացնել ընտանիքի միջավայրում, այս կենդանուն հոգեհարազատ է տան հարմարավետ միջավայրը։ Եթե արդեն պլանավորել եք Ամանորը ընկերների հետ դիմավորել, այդպես էլ վարվեք, սակայն մինչ այդ անպայման այցելեք հարազատներին։ Նրանց հետ շփումը Ձեզ հաճույք կպատճառի, իսկ Ձեր ուշադրությունը կլինի լավագույն նվերը հարազատների համար։

Ցուլ

Ցուլերը, կարելի է ասել, իսկական ռոմանտիկ են։ Նրանք կարող են շատ ժամանակ ծախսել իրենց տանն ամանորյա տոնական մթնոլորտ ստեղծելու համար։ Այս անգամ Ամանորն անմոռանալի կդարձնեք, եթե այն դիմավորեք դրսում՝ ձեր սիրելի մարդու հետ։ Միասին կարող եք գնալ ձեր առաջին հանդիպման վայր կամ ռեստորան։ Մի մոռացեք նաև նվերների մասին։ Ձեր հնարամտությունը և յուրօրինակ մտածողությունը կօգնեն, որ ձեր սիրելիի համար յուրահատուկ անակնկալ մատուցեք։

Երկվորյակներ

Այս համաստեղության ներկայացուցիչները դժվար թե ցանկանան Ամանորը դիմավորել իրենց տան պատերի ներսում։ Մի անտեսեք ձեր ցանկությունները, հետևեք ձեր սրտին։ Իսկ եթե ֆինանսական վիճակը թույլ է տալիս, ապա ճամփորդության մեկնեք։ Օգտվեք ավանդական ամանորը նոր տպավորություններով ու արկածներով համեմելու հնարավորությունից։

Խեցգետին

Խեցգետինների համար հարազատներից թանկ մարդ չկա։ Այդ իսկ պատճառով ցանկալի է Նոր տարին դիմավորել ընտանիքի հետ։ Տունը զարդարեք ձեր ճաշակով և տոնական ընթրիք պատրաստեք։ Տոնական գիշերը հնարավորություն կունենաք բոլորին հավաքելու ձեր հարկի տակ, իսկ բոլորին գոհացնելու համար շատ ջանքեր կպահանջվեն։ Կեսգիշերի զանգերի ղողանջի ժամանակ շնորհակալություն հայտնեք հարազատներին իրենց սիրո ու հոգատարության համար, և մի մոռացեք ցանկություն պահել։

Առյուծ

Համաստեղության այս նշանի ներկայացուցիչների համար սկզբունքային նշանակություն չունի, թե որտեղ կդիմավորեն Ամանորը։ Նրանք կարող են 2018-ը դիմավորել թե՛ ընտանիքի, թե՛ ընկերների հետ։ Կարևորը, որ ուրախ լինեն, այդ պարագայում մյուսներին էլ ձանձրանալու առիթ չեն տա։ 2018-ի խորհրդանիշ շանը կարող եք զարմացնել ինքնատիպությամբ. ինքներդ տոնական հավաք կազմակերպեք՝ հրավիրելով բոլոր հարազատներին։

Կույս

Եթե այս համաստեղության ներկայացուցչին վստահվի ամանորյա տոնակատարության կազմակերպումը՝ ամեն ինչ իդեալական կլինի։ Իսկ եթե որոշեք հանգստանալ և տոնն անցկացնել հանգիստ ընտանեկան մթնոլորտում, ապա ցանկալի է Ամանորը դիմավորել տանը։ Ձեր շուրջը տոնական մթնոլորտ ստեղծեք և վայելեք այն։ Մի ստանձնեք բոլոր նախատոնական պատրաստությունները, պարտականությունները կիսեք ընտանիքի մյուս անդամների հետ։ Համատեղ աշխատանքը մտերմացնում է մարդկանց։ Իսկ ձեր հարզատների գաղափարները կօգնեն, որ տոնը դառնա անկրկնելի։

Կշեռք

Համաստեղության այս նշանի ներկայացուցիչները ցանկալի է, որ նախապես որոշեն, թե որտեղ ու ինչպես են դիմավորելու Նոր տարին։ Աստղագուշակները նրանց խորհուրդ են տալիս 2018-ը դիմավորել տանը կամ որևէ այլ հարմարավետ վայրում, որտեղ աղմուկ չկա։ Հիշեք, որ տոնական սեղանի ուտեստները պետք է ուրախացնեն ոչ միայն հյուրերին, այլև տարվա խորհրդանիշ շանը։ Տան յուրօրինակ զարդարանքով կկարողանաք տոնական հեքիաթային մթնոլորտ ստեղծել՝ հիացնելով հյուրերին։

Կարիճ

Կարիճները համաստեղության մյուս նշաններից տարբերվում են ստեղծագործ մտածողությամբ, այդ իսկ պատճառով էլ նրանց գաղափարները միշտ յուրօրինակ են։ Ազատություն տվեք Ձեր երևակայությանը, որպեսզի այս Ամանորը հիշարժան դառնա Ձեր հարազատների համար։ Հրավիրեք նաև ընկերներին և մինչև լույս ուրախացեք։

Ամանորյա գիշերն անմոռանալի դարձնելու տարբերակ է նաև այն որևէ այլ քաղաքում կամ երկրում դիմավորելը։

Աղեղնավոր

Աշխատասեր աղեղնավորների հանգստանալու ժամանակն է։ Այդ իսկ պատճառով Նոր տարին դիմավորեք հնարավորինս հարմարավետ վայրում։ Ազատեք ձեզ տոնական պատրաստությունների եռուզեռից և տոնական գիշերը հյուր գնացեք։ Իսկ եթե որոշել եք տանը մնալ, ապա հրավիրեք ձեր հարազատներին և նրանց ներգրավեք տոնական պատրաստություններում։

Իսկ ամանորյա գիշերը հարազատների հետ անկեղծ և ջերմ շփման հնարավորություն կտա։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար սա ամեն ինչ նոր էջից սկսելու հնարավորություն է։ Համաստեղության այս նշանի ներկայացուցիչները մանրակրկիտ պլանավորում են, թե որտեղ ու ինչպես կդիմավորեն Ամանորը, սակայն հատկապես սրտատրոփ սպասում են ցանկություն պահելու ակնթարթին։ Որքան էլ տարօրինակ է, ձեզ համար լավ տարբերակ կլինի Ամանորը միայնակ դիմավորելը, ինչը հնարավորություն կտա խորհելու և հասկանալու, թե ինչի եք ուզում հասնել 2018-ին։ Կենտրոնացեք ձեր ցանկությունների վրա և դրանք բարձրաձայն արտաբերեք կեսգիշերի զանգերի ղողանջի ներքո։ Իսկ դրանից հետո կարող եք տոնը շարունակել ընկերների և ընտանիքի անդամների հետ։

Ջրհոս

Ջրհոսների համար կարևոր է ոչ այնքան Ամանորը, որքան դրական էմոցիաները, որոնք ստանում են տոնից։ Ավելի հեշտ կլինի ցանկալի արդյունքի հասնելը, եթե նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցնեք և ինքնուրույն կազմակերպեք տոնակատարությունը։ 2018-ի տարեմուտը հիշարժան դարձնելու համար կարող եք մի փոքր շեղվել ամենամյա ավանդույթներից և օրիգինալություն դրսևորել։

Ձկներ

Ձկներն ամանորը հրաշքների տոն են համարում։ Համաստեղության այս նշանի ներկայացուցիչները ուրախ կլինեն ցանկացած միջավայրում, միայն թե նրանց չխանգարեն ցանկություն պահել։ Եթե որոշել եք տարին տնից դուրս դիմավորել, ապա շրջապատեք ձեզ միայն հարազատ մարդկանցով, քանի որ անծանոթների ներկայությունը կարող է անհարմարություն պատճառել։ Հրաշալի տարբերակ է նաև Ամանորը տանը, ընտանեկան ջերմ մթնոլորտում դիմավորելը։ Ձեր ողջ բացասական հույզերը թողեք անցնող տարում՝ հաջորդ տարի երջանիկ լինելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: