Հայերեն   English   Русский  

​Դեղորայքից արդյունավետ


  
դիտումներ: 3454

Այսօր այլևս նորություն չէ, որ կան մթերքներ, որոնք որոշ դեպքերում դեղորայքից առավել արդյունավետ են:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները հիմնականում միջին տարիքը հատած մարդկանց են սպառնում: Վնասակար սովորությունները, ոչ ճիշտ սնունդը, ամենօրյա սթրեսներն ու վատ էկոլոգիան անոթների վրա բացասական ազդեցություն են թողնում ու հետն էլ մի շարք վտանգներ բերում:

Անոթները մաքրող մթերքներ

1. Գարի

Գարին խոլեստերինի մակարդակը նվազեցնող, պրովիտամին A , B խմբի վիտամիններ է պարունակում ու հանքանյութեր: Դրանց շնորհիվ գարին օրգանիզմի համար անփոխարինելի մթերք է դառնում, իսկ մատղաշ գարուց ստացված թուրմն արյունատար անոթները թրոմբագոյացումից է պաշտպանում:

2. Վուշի սերմեր

Վուշի մասին ընդհանրապես շատ է խոսվում, սակայն արժե նշել, որ վուշի սերմերից պատրաստված թուրմն անհավանական հատկություններով է օժտված. լավագույնս մաքրում է անոթները խոլեստերինից՝ կանխելով աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը: Հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով ու բջջանքով: Իսկ մանգանի քանակը նվազեցնում է կանանց կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

3. Ձիթապտուղ

Օլեյնաթթուն, որով հարուստ է ձիթայուղը, հրաշալի ներծծվում է աղիքներում, կարգավորում նյութափոխանակությունն ու ամրացնում անոթների պատերը: Ճարպաթթուները նվազեցնում են զարկերակային ճնշումը, հրաշալի խոչընդոտում գիրացման պրոցեսն ու շաքարային դիաբետի զարգացումը, ինչպես նաև դյուրին կերպով նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:

4. Ընկույզ

Հատկապես հունականը պարունակում է հսկայական քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակն ու կանխում սրտանոթային համակարգի հիվանդությունները: Իսկ նուշը նպաստում է այունաստեղծման պրոցեսին ու պաշտպանում անոթների պատերը վաղաժամ ծերացումից:

5. Յուղոտ ձուկ

Բացառիկ օգտակար է սրտի ու անոթների հիվանդությունների դեմ: Գերհագեցած ճարպաթթուները, որոնք պարունակում է յուղոտ ձկնամիսը, հաջողությամբ պայքարում են աթերոսկլերոզի ու դրա վատ ազդեցության դեմ: Յուղոտ ձկնամսի կանոնավոր գործածումը նվազեցնում է միոկարդի ինֆարկտի հավանականությունը: Օմեգա- ճարպաթթուները արյան պլազմայում նվազեցնում են տրիգլիցերիդների մակարդակը, նվազեցնում են թրոմբների առաջացումը, կարգավորում արյան ճնշումը:

6. Ընդեղեն

Հարուստ է արժեքավոր ամինաթթուներով ու բուսական ծագման հսկայական քանակությամբ սպիտակուցներով: Մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, իսկ բջջանքն օրգանիզմը մաքրում է խարամներից ու թույներից: Օժտված է լեղամուղ հատկությամբ, արդյունավետ դուրս է բերում խոլեստերինն ու կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը: Ի դեպ, ընդեղենի կալորիականությունը խիստ ցածր է. 100 գ մթերքն ընդամենը 57 կկալ է պարունակում, իսկ օգուտը պարզապես անգնահատելի է:

7. Ավոկադո

Եթե հաջողվի տոնական սեղանի համար ավոկադո ձեռք բերել, ուրեմն լավ կլինի իմանալ նաև, որ այն սրտի ու անոթների լավագույն բարեկամն է: Ավոկադոն մեծ քանակությամբ չհագեցած ճարպեր է պարունակում, լուծում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի կարգավորման հարցը, կանխում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Հարուստ է բջջանքով , Е, В6, С վիտամիններով, պղնձով, ֆոլաթթվով ու օմեգա- ճարպաթթուներով: Հարուստ է հակաօքսիդանտներով, ունակ է կանխելու վաղաժամ ծերացումը: Հնարավորության դեպքում շաբաթական մեկ ավոկադո ուտելու պարագայում ձեր օրգանիզմը կհատուցի լավ ինքնացգացողությամբ:

8. Սև շոկոլադ

Այո, հենց սև շոկոլադը ձեր անոթները կպաշտպանի լուրջ հիվանդություններից: Շոկոլադի բաղադրության եթերայուղերը կարող են նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը: Կարգավորում է թրոմբոցիտների աշխատանքն ու կանխում անոթների խցանումը: Իսկ սև շոկոլադի՝ տրամադրությունը բարձրացնող հատկությունը պարզապես անգին է: Սև շոկոլադում պարունակվող մագնիումը կարող է պաշտպանել դեպրեսիայից, բարձրացնել աշխատունակությունը, բարելավել հիշողությունն ու ամրապնդել իմունիտետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: