Հայերեն   English   Русский  

Սերմնահեղուկը բուժում է քաղցկեղը


  
դիտումներ: 2187

Գերմանացի գիտնականներին հաջողվել է պարզել, որ տղամարդկանց սերմնահեղուկը կարող է կիրառվել կանանց արգանդավզիկի քաղցկեղի բուժման նպատակով: Մի շարք փորձարկումների արդյունքում հաջողվել է պարզել, որ սերմնահեղուկը կարող է կիրառվել հակաքաղցկեղային դեղորայքը նպատակին՝ քաղցկեղով ախտահարված հատվածին հասցնելու համար:

Դոկսոռուբիցինը հակաքաղցկեղային հատկությամբ դեղամիջոց է. դրանով մշակած սերմնահեղուկը փորձագետներն ուղղել են քաղցկեղով ախտահարված հատվածներ: Սպերման հասել է քաղցկեղային բջջին, կպել դրա պատին, իսկ հետո արդեն հակաքաղցկեղային դեղորայքի ազդեցությունն է սկսվել՝ 3 օրում ոչնչացնելով նորագոյացությունների 87%-ը:

Դոկսոռուբիցինն ակտիվ կերպով կիրառվում է արգանդավզիկի քաղցկեղի բուժման նպատակով, որը, սակայն, կարող է վնաս հասցնել, եթե հայտնվի քաղցկեղով չախտահարված գոտիներ: Բայց նոր մեթոդով սպերման դեղը հասցնում է հենց այնտեղ, ուր պետք է, որտեղ այն օգուտ կտա: Նման «ցրիչներին» փորձագետներն անվանել են սպերմոբոտներ: Մասնագետների կարծիքով՝ այս կերպ սպերման կարելի է կիրառել նաև էնդոմետրիոզը բուժելու ու նաև արտաարգանդային հղիությունը դադարեցնելու նպատակով: Դրանք կարող են անհրաժեշտ դեղորայքը հասցնել այնտեղ, ուր խնդիր կա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: