Հայերեն   English   Русский  

​Արագ պատրաստվող նախուտեստ


  
դիտումներ: 7256

Պատրաստվում է 10 րոպեում: Իսկն ամանորյա բաղադրատոմս է, երբ հյուրասիրությունների արդյունքում մեկ էլ հայտնաբերում ես, որ ժամանակը քիչ է, հյուրերն արդեն ճանապարհին են, իսկ սեղանին արդեն ոչ մի հետաքրքիր ուտեստ չի մնացել:

Բաղադրությունը

180 գ կաթնաշոռ

140 գ պանիր

1 ձու

2 ճ.գդալ ալյուր ու մի քիչ էլ՝ թաթախելու համար

կես կապ կանաչ սոխ

ձեթ՝ տապակելու համար:

Պատրաստումը

Կոշտ պանիրը մանր քերիչով անցկացնել, ավելացնել կաթնաշոռը, ապա կանաչ սոխը (կարելի է նաև սամիթ ավելացնել. կանաչին պարտադիր է), կարելի է նաև ճզմած սխտոր ավելացնել: Ամբողջ զանգվածը խառնել, ավելացնել թարմ ձուն ու լավ տրորել: Կամաց-կամաց ավելացնել ալյուրը:

Աշխատանքային մակերեսի վրա մի քիչ ալյուր ցանել, ապա պանրազանգվածից մի ճաշի գդալ լցնել, ձև տալ ու վրան ալյուր ցանել:

Տապակի մեջ ձեթը դաղել (ցանկալի է, որ այն անհոտ լինի), նախապատրաստվածքները մեջը տապակել երկու կողմից:

Հազարի տերևները դնել ափսեի մեջ ու տապակած պանրաշերտերը՝ վրան դասավորել: Մատուցել նրբահամ թանձրահյութով:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: