Հայերեն   English   Русский  

Ռուսական կայսրության երկաթյա վարագույրը տապալվեց. Պորոշենկո


  
դիտումներ: 2595

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ առանց վիզաների ռեժիմը և անկախության համար պայքարում Արևմուտքի աջակցությունը 2017 թ. երկրի համար հիմնական ձեռքբերումներն են դարձել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդագրություն տարածվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

«Առանց վիզաների ռեժիմի շնորհիվ Ուկրաինայի անձնագիրն արդեն հարգում են: Հունիսի 11-ից ի վեր յուրաքանչյուր ուկրաինացի, ով կենսաչափական անձնագիր է ստացել՝ առանց հերթ կանգնելու, առանց վիզայի համար վճարելու, անհարկի փաստաթղթեր լրացնելու կարող են ազատ ճանապարհորդել Եվրամիության տարածքում: Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ երկաթյա վարագույրը ոչնչացվել է», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Օգոստոսի վերջին Պորոշենկոն ասել էր, որ Ուկրաինան «երբեք չի վերադառնա ԽՍՀՄ և Ռուսաստանի կայսրություն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: