Հայերեն   English   Русский  

Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ. կան տուժածներ


  
դիտումներ: 1814

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում՝ մետրոյի «Սխոդնենսկայա» կայարանի մոտ, երթուղային ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ երթուղային ավտոբուսի վարորդը ողջ է և լուրջ վնասվածքներ չի ստացել: Իսկ ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ միջադեպի արդյունքում զոհեր չկան:

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ վրաերթի հետևանքով երեք մարդ է տուժել, որոնք հոսպիտալացվել են և նրանց վիճակը միջին ծանրության է գնահատվում:

Իրավապահները փորձում են պարզել ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: