Հայերեն   English   Русский  

Երևանի քաղաքապետարանը հերքում է Զարուհի Փոստանջյանին


  
դիտումներ: 1821

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը շրջանառության մեջ է դրել մի տեղեկություն, համաձայն որի իբր քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից քաղաքացուն առաջարկել է վաճառել իր երեխային:

«Տեղեկացնում ենք, որ դեռևս ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը հերքել էր սույն տեղեկատվությունը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ այն չի՛ համապատասխանում իրականությանը և հորդորում ենք ԶԼՄ-ների մեր գործընկերներին զերծ մնալ Երևանի ավագանու վերոնշյալ խմբակցության ղեկավարի սոցիալական ցանցի էջին հղում կատարելով տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, ինչն ակնհայտորեն միտված է ստվեր գցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վրա»,-նշված է տեղեկատվության մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: