Հայերեն   English   Русский  

Կամչատկայում 5,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 1510

Սեյսմոլոգները 5,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Կամչատկայում: Այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ղեկավարի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Սեյսմիկ իրադարձությունը, որը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 4-ին Շիպունսկիի հրվանդամի տարածքում, երկրամասի մայրաքաղաքում զգացվել է 3-4 բալով: «Պետրոպավլովսկ» սեյսմիկ կայանի տվյալներով՝ երկրաշարժը ցունամիի առաջացման պատճառ չի դառնա», - նշվել է զեկույցում:

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 64 կմ խորության վրա: Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը 5.6 է կազմել:

Վարչության տվյալներով` աշխատանքային խմբերը սկսել են ստուգել շենքերը և կառույցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի հարավում 5.4 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: