Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփն իրեն «կայուն հանճար» է համարում


  
դիտումներ: 659

Դոնալդ Թրամփը մեկնաբանել է լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքից արված մեջբերումները, որոնց մեջ խոսվում է ԱՄՆ նախագահի՝ երկիրը կառավարելու անկարողության մասին հոգեկան խնդիրների պատճառով:

«Ես անցել եմ շատ հաջողակ բիզնեսմենից մինչև հեռուստատեսության աստղի և ԱՄՆ-ի նախագահի (առաջին իսկ փորձից) ճանապարհը: Կարծում եմ՝ դա խոսում է այն մասին, որ ես ոչ թե սոսկ խելացի եմ, այլ հանճարեղ՝ կայուն հանճարեղ»,- գրել է պարոն Թրամփը Twitter-ում:

Հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Թրամփի փաստաբաններն ուզում են խոչընդոտել Մայքլ Վուլֆի գրքի վաճառքը, որը հիմնականում գրվել է պետության ղեկավարի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնի հիշողությունների հիման վրա: Վերջինս պատմում է «դավաճանության»՝ Թրամփի որդու և ռուսական իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպման և «Մագնիտսկու ակտի» հնարավոր չեղարկման մասին: Ինքը՝ Դոնալդ Թրամփը գրքի հատվածների հրապարակումից հետո հայտարարեց, որ իր նախկին խորհրդականը որևէ ազդեցություն չի ունեցել Սպիտակ տանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: