Հայերեն   English   Русский  

Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև Լիդիանը ընդունել էր հրավերը


  
դիտումներ: 3130

Լիդիան Արմենիան տեղեկացավ, որ Հ. Բրոնոզյանը և նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը, ինչն անսպասելի էր, հաշվի առնելով, որ այս հանդիպումը ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով:

Նախարարությունը դիմել էր Լիդիան Արմենիային` մեր մասնագետների մասնակցությունն ապահովելու համար: Պատրաստակամ լինելով շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և բոլոր մտահոգություններին պատասխանելու, Լիդիանը ընդունել էր քննարկմանը մասնակցելու հրավերը: Նախարարության առաջարկով բոլոր կողմերը համաձայնության էին եկել հանդիպել Երևանում` հունվարին: Սակայն հետագայում Հ. Բրոնոզյանը, իր փորձագետների անունից հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:

Խնդրո առարկա զեկույցներին ծանոթանալուց հետո Լիդիանի համար ակնհայտ էր, որ դրանցում առկա են երկրաքիմիայի և ժամանակակից լավագույն փորձի հիման վրա մեղմացման միջոցառումների վերաբերյալ գիտելիքների հիմնարար բացեր, մինչդեռ այս խնդիրները ներկայացվել են Ամուլսարի ԲՍԱԳ-ում և բազմաթիվ հանրային լսումներում: Լիդիան Արմենիայի փորձագետները մանրամասն գրավոր պատասխանել են Ամուլսարի բնապահպանական կառավարման վերաբերյալ զեկույցներում առկա հարցերին այստեղ և այստեղ:

Մեր փորձագետները վստահ են, որ Ամուլսարի համար նախագծված են միջազգային լավագույն փորձի համապատասխան կառավարման մեխանիզմները և ապացուցել են այս պնդումը: Այդ իսկ պատճառով, չշեղվելով նախնական պայմանավորվածությունից, հունվար ամսվա ընթացքում բնապահպանական կառավարման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Global Resource Engineering ընկերության հեղինակավոր փորձագետ Լարրի Բրեքենրիջը ՀՀ Բնապահպանության նախարարությանը կներկայացնի Ամուլսարում միջազգային լավագույն փորձի կիրառման մանրամասները:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: