Հայերեն   English   Русский  

Գործ ունենք ահաբեկչական պետության հետ. Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին


  
դիտումներ: 2931

Պաշտոնական Ստեփանակերտն ահաբեկչական է որակում Ադրբեջանի գործողությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն անդրադարձավ հակառակորդի կրակոցից հայ զինվորի մահվանը:

«Հանձին Ադրբեջանի` գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Մենք գործ ունենք ստոր հակառակորդի հետ: Ամանորյա օրերին զինադադարի ռեժիմի խախտումը, որը որևէ ձևով չի ազդում ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, իրավիճակը չի փոխում հօգուտ Ադրբեջանի: Սա պարզապես ստորություն է, ահաբեկչություն, անմարդկային վերաբերմունք: Ահա այսպիսի աննորմալ հակառակորդի հետ գործ ունենք»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ պաշտոնական Ստեփանակերտը, որպես կայունության, խաղաղության միջոց, դեռ 10 տարի առաջ առաջարկել էր հատկապես միջազգային, ազգային, կրոնական տոն օրերին զինադադարի ռեժիմը չխախտել:

«Տոն օրերին նման քայլի գնալը ստորություն է, որևէ բանականության մեջ չի տեղավորվում: Մեզ համար սա անդառնալի կորուստ է, զոհված զինվորի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասումհունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացուվիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Դեպքի մանրամասներըպարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունըկիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքիանդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: