Հայերեն   English   Русский  

Մովսես Հակոբյան.զինծառայողին օգնության է շտապել հրամանատարը, որը նույնպես վիրավորվել է


  
դիտումներ: 2319

Առաջնագծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողը որևէ խախտում չի կատարել, իսկ դեպքի մանրամասները կպարզի քննությունը:

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Փաստ է, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի կողմից: Զինծառայողին օգնության է շտապել հրամանատարը, որը նույնպես վիրավորվել է: Օպերատիվ խմբի մեքենան, որը մեկնել է դեպքի վայր` պարզելու հանգամանքները, ընկել է կրակի տակ: Այստեղ ևս մեկ զինվոր վիրավորվել է»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ զինծառայողները թեթև վիրավորում են ստացել:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն առանձնացրեց սպայի սխրագործությունը, որը մեկ վայրկյան չի մտածել և նետվել է իր զինվորի կյանքը փրկելու համար:

Նա նաև նշեց, որ հակառակորդն անընդհատ ձևեր, մեթոդներ է փնտրում հայ զինծառայողներին խոցելու համար:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ Մովսես Հակոբյանն ասաց, որ Ամանորին հանգիստ է եղել, կրակոցները բավականին քիչ են եղել, որևէ միջադեպ բանակում չի արձանագրվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: