Հայերեն   English   Русский  

Ճիշտ սննդակարգը և աշխատավարձը կօգնեն պայքարել հետտոնական սթրեսների դեմ. հոգեբան


  
դիտումներ: 842

«Սթրեսը մարդու կյանքի անբաժանելի մասերից է: Այն կարող է լինել դրական և բացասական: Եթե մարդը սթրես չունի, ապա պետք է ստուգի՝ ողջ է, թե մեռած»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ անդրադառնալով հետտոնական սթրեսներին:

«Հետտոնական համախտանիշ է, որ երկարատև արձակուրդի ընթացքում օրգանիզմը հետ է սովորում, ապրում է նոր օրակարգով: Սովորական աշխատանքային վերադառնալիս դժվարություններ են առաջանում: Այդ պատճառով մի քանի օր առաջ պետք է պատրաստ լինել՝ կյանքի սովորական հուն մտնել: Պետք է նախապատրաստվել աշխատանքային ըթնացքին, իսկ առաջին օրը պետք չէ շատ ծանարաբեռնվել: Աշխատանքը հաճախակի ընդմիջելը:»:

Հոգեբանը համոզված է ՝ եթե մարդ հաճույքով չի վերադառնում աշխատանքին, պետք է վերանայի իր ապրելակերպը, աշխատանքը, սակայն եթե աշխատանք չունի, դա էլ ուրիշ սթրես է:

«Ասում են՝ եթե սիրում ես աշխատանքը, կյանքում երբեք չես աշխատում, եթե չես սիրում, ապա կյանքը վերածվում է տառապանքի: Աշխատանքի վերադառնալը պետք չէ դիտարկել որպես պատիժ. եթե դժվարությամբ եք վերադառնում աշխատանքի, ձեզ 7 օր տվեք, հետո որոշեք՝ ցանկանու՞մ եք մնալ այնտեղ, թե՞ ոչ»,- նշեց պարոն Գասպարյանը:

Ըստ նրա՝ արձակուրդային օրերի կրճատումը մյուս տարվա համար շատ մեծ բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ մենք մեկ տարի առաջ արդեն տրամադրվել ենք, որ շուտ ենք վերադառնալու աշխատանքի. «Արձակուրդի երկարությունը պայման չէ, որ մեզ կարող է հանգստացնել: Ճիշտ կազմակերպված անգամ մեկ օրվա շնորհիվ մենք կարող ենք ստանալ անհրաժեշտ էներգիան: Շատ ուտելով մարսողական համակարգը ծանրաբեռնում ենք, ինչ պատճառով ծանրաբեռնվում է նյարդային համակարգը, օրգանիզմը պետք է կողմնորոշվի` ինչպես մարսի այդ տարատեսակ սնունդը: Դրանից կարող է կարճատև հաճույք ենք ստանում, բայց չի նշանակում որ մենք դրանով հանգստանում ենք: Շատ կարևոր է առողջ սնվելն ու քունը ճիշտ կազմակերպելը»,- ասաց հոգեբանը՝ ընդգծելով, որ հանգստի պայմանները խիստ անհատական են:

Հոգեբանն ընդգծեց՝ թեպետ շատ չի բարձրաձայնվում այդ մասին, սակայն սթրեսը հաղթահարելու մի կարևոր պայմանը աշխատավարձն է, երբ աշխատանքը ճիշտ են գնահատում և լրացուցիչ աշխատանքի համար վճարում են:

Ըստ Գասպարյանի՝ հետտոնական սթրեսը պայմանավորված է չափազանցված սպասելիքներով. «Եթե դուք որոշել եք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ձեր կյանքը փոխվում է, թողնելու եք ձեր վատ սովորություններից ծխելը, խմելը, խաղամոլությունը, ագրեսիայի պոռթկումները, այսինքն` այն ամենն ինչը խանգարում է ձեր ընտանեկան անդորրին, աշխատանքային փոխհարաբերություններին, այդպես պատվերով չի լինում: Մարդ պետք է պատրաստ լինի դրան: Եթե անձը պատրաստ լինի, ապա կարող է կյանքը փոխել, օրինակ, հուլիսի 27-ին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: