Հայերեն   English   Русский  

Հոկեյի «Արարատ» ակումբը երկու անգամ առավելության հասավ «Մետալլուրգ-2»-ի նկատմամբ


  
դիտումներ: 273

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում տնային երկու հանդիպում անցկացրեց «Մետալուրգ-2»-ի հետ եւ երկուսում էլ խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 8:2 եւ 6:3:

«Արարատը» 34 խաղից հետո 68 միավորով 14 թիմերի մեջ զբաղեցնում է վեցերորդ տեղը (ակումբների մեծամասնությունը երկու խաղ ավելի է անցկացրել):

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ հունվարի 10-ին եւ 11-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: