Հայերեն   English   Русский  

Թրամփը մոռացել է ԱՄՆ-ի օրհներգի խոսքերը. Տեսանյութ


  
դիտումներ: 551

ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը կարծես թե մոռացել է Միացյալ Նահանգների օրհներգի խոսքերը: Անհարմար դրությունը ծագել է Ատլանտայում ֆուտբոլի առաջնության շրջանակներում ազգային օրհներգի կատարման ժամանակ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է BBC հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է, համացանցի օգտատերերը նկատել են, որ Թրամփը երգում է ԱՄՆ-ի օրհներգը, սակայն բերանի շարժումները չեն համընկնում երգի տվյալ հատվածի բառերի հետ:

Միևնույն ժամանակ միջոցառմանը ներկա պետական պաշտոնյաները պարտավոր չեն կատարել երկրի օրհներգը:

Ապրիլին Միացյալ Նահանգների օրհներգի կատարման ժամանակ Թրամփը մոռացել էր ձեռքը դնել սրտին, իսկ դա կատարելու անհրաժեշտության մասին նրան հիշեցրել էր կինը՝ Մելանիան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: