Հայերեն   English   Русский  

Հայկական արմատներով սաուդցի արքայազնին հյուրանոցից բանտ են տեղափոխել


  
դիտումներ: 1132

Հայկական արմատներով սաուդցի արքայազն ալ-Վալիդ բին Թալալը ձերբակալված տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, որոնց տեղավորել էին Ritz-Carlton հինգ աստղանի հյուրանոցում, առանձնակի վտանգավոր հանցագործների համար նախատեսված բանտ են տեղափոխվել: Գրում է Russian.rt.com-ը:

Al-Araby Al-Jadeed պարբերականի փոխանցմամբ՝ Էր Ռիյադի հարավում գտնվող Ալ Հայիր բանտ գրեթե 60 մարդ է տեղափոխվել, որոնց շրջանում սաուդցի միլիարդատեր ալ Վալիդ իբն Թալալը, արքայազն Թուրքի բեն Աբդալան և այլ հայտնի դեմքեր, որոնք խոշոր ֆինանսական հանցագործությունների մեջ են մեղադրվում:

Այ Հայիր բանտը թագավորությունում ամենապաշտպանված բանտերից մեկն է համարվում, որը կառուցվել է առավել վտանգավոր հանցագործների, ահաբեկիչների և ծայրահեղականների համար:

Հիշեցնենք, որ ձերբակալության պատճառով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի, հայկական արմատներով սաուդցի միլիարդատեր արքայազն ալ Վալիդ իբն Թալալ իբն Ադբել Ազիզի կարողությունը նրան պատկանող Kingdom Holding Co ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով նվազել է 1,22 միլիարդ դոլարով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: