Հայերեն   English   Русский  

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցները կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից


  
դիտումներ: 658

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,

քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցները ևս կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից:

Քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացի շրջանակներում համայնքային շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներ ևս հունվարի 1-ից հնարավորություն ունեն օգտվելու վերոնշյալ փաթեթով նախատեսված ծառայություններից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: