Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարից մահացած տեսուչներից մեկը հունվարի 3-ին էր որդի ունեցել, մյուսը՝ անչափահաս երեխա ուներ


  
դիտումներ: 1128

«Հունվարի 8-ի լուսադեմին Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբեր­գական ավտովթարի հետևանքով ծառայողական պարտականու­թյունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ՝ 28- ամյա Արեգ Դավթյանը և 33-ամյա Խաչիկ Գասպարյանը:

ՃՈ տեսուչ 28-ամյա Արեգ Դավ­թյանը Երևանի բնակիչ էր, ամուս­նացած էր և ուներ անչափահաս երեխա: Դավթյանը համակարգում աշխատել է 2013 թվականից, կոչումով՝ ավագ լեյտենանտ:

33-ամյա Խաչիկ Գասպարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր, կոչումով լեյտենանտ: Շահումյանի գյուղապետարանի աշխատակիցը մեր զրույցում ասաց, որ Գասպարյանը նոր էր ամուսնա­ցել, հունվարի 3-ին որդի էր ունեցել. «Երևի չի հասցրել անգամ որդուն տեսնել, մեր գյուղի ամենապարզ, բարի, խելոք տղան էր»: Նրա խոս­քով՝ Խաչիկ Գասպարյանի հայրը նույնպես աշխատել է ճանապար­հային ոստիկանությունում: ՃՈ տե­սուչը երկու քույր ուներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: