Հայերեն   English   Русский  

Ուժգին երկրաշարժ Կարիբյան ավազանում


  
դիտումներ: 461

Այսօր գիշեր 7.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի հյուսիսում և ստեղծել ցունամիների առաջացման ահազանգ Հոնդուրասի, Բելիզի, Պուերտո Ռիկոյի և Վիրջինյան կղզիների ափերին:

Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության՝ ուժգին երկրաշարժը, որը զգացվել է Մեքսիկայից մինչև Հոնդուրաս, տեղի է ունեցել 02:51-ին՝ Մեծ Կարապի կղզուց մոտ 36 կմ հյուսիս-արևելք:

Խաղաղ օվկիանոսյան ցունամիների ազդարարման կենտրոնը, ուսումնասիրելով ալիքների ձևավորումը, եզրակացրել է, որ փոթորիկների սպառնալիք չկա և հերքել է կենտրոնի ավելի վաղ մտահոգությունները, բայց չնայած դրան՝ խորհուրդ է տվել ափամերձ տարածքների բնակիչներին ուշադիր լինել ծովի մակարդակի փոքր փոփոխությունների հարցում:

Երկրաշարժի պատճառած հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: