Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը բժշկական հետազոտության կենթարկվի


  
դիտումներ: 410

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հունվարի 12-ին բժշկական հետազոտության ենթարկվել: Այս մասին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Սա իր նախագահության ընթացքում Թրամփի առաջին պլանավորված բժշկական հետազոտությունը կլինի:

Հայտնի է դարձել, որ ամերիկացի առաջնորդը մի շարք թեստեր և անալիզներ կհանձնի: Բժիշկները, մասնավորապես, ստուգելու են նրա քաշը, արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի ամենամյա բժշկական հետազոտությունն իր մեջ հոգեկան առողջության գնահատականը չի ներառի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: