Հայերեն   English   Русский  

​Տոնական օրերին «Երքաղլույս» ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն


  
դիտումներ: 775

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ տոնական օրերին ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն՝ մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը լիարժեք ապահովելու համար:

Տոնական օրերին «Երքաղլույս» ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ տոնական օրերին ընկերությունում սահմանվել է ուժեղացված հերթապահություն՝ մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը լիարժեք ապահովելու համար: Ըստ անհրաժեշտության իրականացվել և շարունակվում են լուսային համակարգերի նորոգման աշխատանքները: Ավտովթարների պատճառով արտաքին լուսավորության ցանցում վնասվել է 8 հենասյուն և մեկ ուժային պահարան: «Երքաղլույս»-ի մասնագետների ջանքերով խնդիրները վերացվել են, իսկ ընթացքում նորերով են փոխարինվել խափանված լուսակետերը: «Երքաղլույս»-ը հատուկ ժամանակացույցով կշարունակի աշխատել մինչև հունվարի 13-ը ներառյալ:

Հարկ է նշել նաև, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: