Հայերեն   English   Русский  

Էկվադորի նախագահը զայրացել է Ասանժի վրա և ցանկանում է նրան վռնդել դեսպանատնից


  
դիտումներ: 537

Էկվադորի իշխանությունները պատրաստվում են Ջուլիան Ասանժին վռնդել Լոնդոնում գտնվող իրենց դեսպանատնից: Հարավամերիկյան պետությունն այժմ բրիտանական իշխանությունների հետ բանակցությունների համար միջնորդ է որոնում, որպեսզի որոշեն սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետագա ճակատագիրը: Գրում է Vesti.ru-ն:

Էկվադորի նախագահին զայրացրել են Ջուլիան Ասանժի թվիթերյան գրառումները: Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժը հաստատվել է 2012թ. այն բանից հետո, երբ Շվեդիան սեռական ոտնձգության մեղադրանքով նրա ձերբակալության օրդեր էր տվել: Ասանժն իր հերթին այդ մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված էր անվանել:

Իսկ հենց Ասանժի կողմնակիցները հավաստիացնում են, որ նրան Էկվադորի դեսպանատնից գողացել են դեռևս նախքան Ամանորը: Նման վարկածը նրանք բացատրում են խորհրդավոր գրառումներով, որոնք հայտնվել են Ասանժի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի թվիթերյան էջերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: