Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է որոշակի պայմաններում հանդիպել Կիմ Չե Ընի հետ


  
դիտումներ: 457

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է «միայն որոշակի պայմաններում» հանդիպել Հյուսիսային Կորեայի իր գործընկերոջ հետ: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ Մուն Չժէ Ինը հանդես է եկել ամենամյա մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ ելույթ ունենալով Բեռլինում՝ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը տեղի կունենա այն դեպքում, եթե այն ծառայի երկու երկրների միջև հարաբերություններում լարվածության նվազեցման ու առճակատումը վերացման համար:

Երկու Կորեաների առաջնորդները ժամանակակից պատմության ընթացքում հանդիպել են երկու անգամ՝ 2000 և 2007 թթ:

Հանդիպումները տեղի են ունեցել Փհենյանում, իսկ բանակցությունների շրջանակներում հյուսիսկորեական կողմը ներկայացրել է ներկայիս առաջնորդի հայրը՝ Կիմ Չեն Իրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: