Հայերեն   English   Русский  

Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն ունեցել են շուրջ 350 այցելու


  
դիտումներ: 3676

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հունվարի 2-7-ը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանների և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դռները:

Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպվել է «Լինում է, չի լինում երեք տոնածառ» թեմատիկ ամանորյա ցուցադրությունը, որին այցելել են նաև բազմաթիվ դպրոցականներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ նշված օրերին համայնքային թանգարաններն ունեցել են շուրջ 350 այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից, արաբական մի շարք երկրներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: