Հայերեն   English   Русский  

​Տոներից հետո օրգանիզմը բեռնաթափելու մի քանի տարբերակ


  
դիտումներ: 917

Տոնական օրերին շատերը չեն կարողացել խուսափել առատ սեղաններից և հավաքել են ավելորդ կիլոգրամներ: Ի՞նչ անել:

Առաջարկում ենք հունվարից նոր կյանք սկսել և տոներից հետո կազմակերպել բեռնաթափման օրեր: Ահա մի քանի տարբերակ՝ օրգանիզմը մաքրելու, բայց միևնույն ժամանակ քաղցած չմնալու համար:

  • 1.Օրական սննդաբաժին – 2 լիտր բանջարեղենային ապուր

Մեծ կաթսայով ապուր պատրաստեք սիրած բանջարեղեններից՝ դդմիկ, նեխուր, սոխ, գազար, կաղամբ, բրոկոլի, լոլիկ և այլն: Կարտոֆիլն ավելի լավ է չչարաշահել, այն արդեն ավելորդ կլինի: Խորհուրդ ենք տալիս խուսափել նաև մսային արգանակներից, քանի որ բանջարեղեններն առանց դրանց էլ շատ համեղ են: Եթե մտածում եք, որ քաղցած կմնաք, մեծացրեք ապուրի չափաբաժինը՝ հասցնելով 3 լիտրի: Այս բանջարեղենները ցածր կալորիականություն ունեն, և եթե մի փոքր ավել ուտեք, չեք գիրանա:

  • 2.Օրական սննդաբաժին – 2 լիտր կանաչ թեյ

Այս բեռնաթափման ձևը, ըստ երևույթին, կամքի մեծ ուժ է պահանջում, բայց փոխարենը՝ դրա բեռնաթափման ազդեցությունը շատ մեծ է: Կանաչ թեյլը պարունակում է նյութեր, որոնք ազդում են մեր էներգետիկ նյութափոխանակության վրա: 2 լիտր թեյի հաշվին մարդ կարող է օրական 70-200 կկալ ծախսել: Կան մարդիկ, որ թեյի ամեն բաժակից հետո շաքարավազ չպարունակող մաստակ են ծամում՝ գլխուղեղին ուղարկելով «ուտում եմ» ազդանշան:

3 Օրական սննդաբաժին – հավի արգանակով ժելե

Անհրաժեշտ է պատրաստել 2 լիտր հավի արգանակ (524 կկալ) և անպայման ավելացնել ամրացնող ժելատին: Այն հարուստ է կոլագենով՝ սպիտակուց, որի մշակման համար մեր օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում: Այսինքն՝ օրգանիզմը զբաղվում է դրանով և չի պահանջում հավելյալ սնունդ: Բացի այդ, ժելատինը պարունակում է մեծ քանակությամբ գլիցին, որը հանգստացնող ազդեցություն ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: