Հայերեն   English   Русский  

Քենդալ Ջեների պրոբլեմատիկ մաշկը համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1760

Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Ոսկե գլոբուս 2018» մրցանակաբաշխությանը ոչ միայն կինոյի և հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչներ են ներկա գտնվել, այլ նաև բազմաթիվ մոդելներ, որոնց թվում՝ ներկայումս ամենապահանջված սուպերմոդել Քենդալ Ջեները: Գրում է Elle.ru-ն:

22-ամյա Քենդալ Ջեների սև զգեստը (որը նա կրել էր սեռական ոտնձգությունների զոհ դարձած կանանց աջակցելու նպատակով) երկրպագուները գնահատել են, իսկ մոդելի դիմահարդարումը համացանցում բուռն քննարկումների և քննադատության է արժանացել:

Քենդալի լուսանկարների ներքո երկրպագուները բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են թողել և գրել, որ տոնային քսուքի շերտերը նրան չեն օգնել:

Սակայն դրա հետ մեկտեղ մոդելի երկրպագուները պաշտպանել են իրենց կուռքին և գրել, որ չնայած պրոբլեմատիկ մաշկին նա հիասքանչ տեսք է ունեցել: Իսկ Ջեներն, արձագանքելով իր հասցեին հնչող բացասական քննադատություններին, հետևյալ կերպ է մեկնաբանել. «Երբեք թույլ մի տվեք այդ կեղտին ձեզ կանգնեցնել»:

Հիշեցնենք, որ Քենդալը երբեք չի թաքցրել, որ ակնեների խնդիր ունի: 2015թ. նա պատմել էր, թե ինչպես է պայքարում պրոբլեմատիկ մաշկի դեմ, ինչը բացասաբար է անդրադարձել մանկության տարիներին իր ինքնագնահատականի վրա:

Քենդալ-քննադատություն

Քենդալ-քննադատություն

Քենդալ-քննադատություն

Քենդալ-քննադատություն

Քենդալ-քննադատություն

Քենդալ-քննադատություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: