Հայերեն   English   Русский  

Ներգաղթյալների շարքերում կարող են հանճարներ լինել. Շառլ Ազնավուր


  
դիտումներ: 1722

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը սեփական ընտանիքի օրինակով և փորձով գիտի, թե որքան դժվար է ներգաղթյալ լինել և կարծում է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է առավել ուշադիր ուսումնասիրի երկիր ժամանող ներգաղթյալներին: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Առաջին հերթին մենք պետք է իմանանք, թե ում հետ գործ ունենք: Այդ մարդկանց թվում կարող են հանճարներ և երկրի համար օգտակար անձինք լինել: Անհրաժեշտ է տարբերել արժանի և տաղանդավոր մարդկանց և նրանց դրսևորվելու հնարավորություն ընձեռել», - հայտարարել է Ազնավուրը «France 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Խոսելով Ֆրանսիայում ներգաղթյալների շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ շանսոնյեն հիշել է երկու անգամ Նոբելյան մրցանակի արժանացած Մարի Կյուրիի մասին, որը լեհ ներգաթյալ էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: