Հայերեն   English   Русский  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ


  
դիտումներ: 550

Մամուլում այսօր տարածված անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու լուրի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար: Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և/կամ միջազգային կառույցների կողմից կատարված վերլուծությունների ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը:

Նշված գործառույթները, ինչպես նաև ողջ տեղեկատվությունն ըստ համաձայնագրերի և կանոնակարգերի կրում են խիստ կոնֆիդենցիալ բնույթ և հրապարակման ենթակա են օրենքով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր -ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: